Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գարսիան պահպանեց չեմպիոնական գոտիները

Գարսիան պահպանեց չեմպիոնական գոտիները
15.09.2013 | 14:12

Այսօր Լաս Վեգասի MGM Grand արենայում տեղի ունեցավ չեմպիոնական մարտ առաջին կիսամիջին քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Դենի Գարսիայի ու արգենտինացի Լուկաս Մատիսի միջեւ: Չնայած չեմպիոնի հեղինակությանը` մասնագետները մարտից առաջ նախապատվությունը տալիս էին հավակնորդին, ով հայտնի է իր վառ ընդգծված պանչեր լինելով: Հետաքրքրության համար նշենք, որ Մատիսը հաղթական 34 մարտից 32-ն ավարտել է նոկաուտով: Մրցակցությունը լարված էր, փոխնիփոխ հաջողությամբ ուղեկցվող, սակայն վերջնահաշվում իրեն զգացնել տվեց Գարսիայի անհամեմատ բարձր կարգը: Մրցավարների միաձայն որոշմամբ նա պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը` շարունակելով անպարտ մարտերի շարքը` 27-ից` նույնքան հաղթանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ